«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հնագետները Եգիպտոսում գտել են 7 հազարամյա քաղաք

Հնագետները Եգիպտոսում գտել են 7 հազարամյա քաղաք
25.11.2016 | 12:05

Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են քաղաք, որի տարիքը հաշվվում է 7 հազար տարի: Պեղումների վայրում գտնվել են շենքեր, գործիքներ, կենցաղային ու խոհանոցային իրեր և վիթխարի դամբարաններ: Քաղաքը Նեղոսի ափին է, փարավոն Սեթի Առաջինի տաճարի մոտ` Աբիդոսում: Գտնված 15 դամբարաններում հայտնաբերված իրերը վկայում են հուղարկավորվածների բարձր կարգավիճակը: Փորձագետները կարծում են, որ քաղաքում ապրել են բարձրաստիճան պաշտոնյաներ և դամբարանների շինարարները: Փորձագետները նաև հույս ունեն, որ հինավուրց քաղաքի հայտնագործումը նոր խթան կդառնա Եգիպտոսի զբոսաշրջության վերականգնման համար, որ ծանր օրեր է ապրում նախագահ Հոսնի Մուբարաքի 2011-ին պաշտոնանկությունից և հաջորդած քաղաքական ցնցումներից ու անկայունությունից հետո:

Պեղումների ժամանակ հնագետներն արդեն գտել են բազում հետաքրքիր իրեր՝ ներառյալ ամբողջությամբ պահպանված շենքեր, սպասքի բեկորներ և գործիքներ՝ մետաղից ու քարից: Քաղաքական վայրիվերումների պատճառով Լուքսորի մերձակա Արքաների հովիտը, ինչպես Եգիպտոսի այլ պատմական վայրեր, վաղուց զբոսաշրջիկների հորձանք չեն տեսել: BBC-ի մեկնաբան Ալան Ջոնստոնը կարծում է, որ առավել նշանակալիցը վիթխարի դամբարաններն են, մի քանիսը նույնիսկ չափերով գերազանցում են փարավոնների դամբարանները: Քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 5316 թվականին: Քաղաքի բնակիչները փարավոնների դամբարաններ են կառուցել Աբիդոսում, որտեղ բազում տաճարներ կան: Աբիդոսը վաղ շրջանում Եգիպտոսի թագավորության մայրաքաղաքն էր:

BBC


Հ.Գ. Ինչ հրաշալի է ապրել պատմության վրա՝ բառի ուղղակի իմաստով, զբոսաշրջիկնե՞րն են քչություն անում, պեղում ու նոր քաղաք ես հայտնաբերում, քաղաքական սկանդա՞լ ես ուզում, հայտարարում ես, որ բուրգերը կպայթեցնես: Հետո ինչ, որ այդ բուրգերն ու այդ քաղաքները կառուցողները վաղուց արդեն վերացել են որպես ժողովուրդ ու քաղաքակրթության կրող, կարևորը՝ նրանց պատմությունը կա ու նրանց կառուցածը կա, ու շահագործում են ներկա եգիպտոսաբնակները այն ամենը, ինչ պահպանվել է Եգիպտոսից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ